Ըստ Ասադի՝ Էրդողանը համակրում է իրեն, իր երեխաներին և ընտանիքին

esedՍիրիայի նախագահ Բաշար Ասադի հրավերով Դամասկոս եկած հորդանանցի գրող Սուուդ Քբելան հանդիպել է Ասադի հետ: «El Ahbar» թերթում հրապարակած իր հոդվածոիմ գրողը պատմել է Ասադի հետ հանդիպման մասին: Վերջինս նշել է, որ Ասադը Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանին բնութագրել է որպես զգացմունքային անձնավորություն: «Վարչապետ Էրդողանը զգացմունքային մարդ է: Իմ, իմ երեխաների և ընտանիքիս հանդեպ մի առանձնահատուկ համակրանք է տածում: Սակայն Էրդողանը կողմնակից է Մուսուլման եղբայրներին: Այդ պատճառով էլ նրանց շահերը մեր բարեկամությունից ավելի կարևոր են: Ըստ նրա՝ Մուսուլման եղբայրների շահերը ավելի կարևոր են, քան թուրք-սիրիական հարաբերությունները»,-ասել է Ասադը հորդանանցի գրողի հետ հանդիպման ժամանակ:
Ինչպես հաղորդում է թուրքական «Հաբերլերը»՝ Բաշար Ասադը նշելով, որ Էրդողանը քաղաքական ասպարեզում սխալ քայլեր է կատարում, դրանց պատասխանատվությունը բարդել է արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի վրա:

Tags: ,