Նոր ծառահատում Թուրքիայում`Արճեշի շրջանում

3Վանի Էրջիշ (Արճեշ) շրջանի Չաթաք Դիբի գյուղում 250 հազար ծառ է կտրվելու: Այս մասին հաղորդում է թուրքական “Բիանեթ” կայքը`հիմնվելով պաշտոնական տվյալների վրա:

Ըստ կայքի`շրջանի Սննդի, գյուղատնտեսության և անասնաբուծության տնօրինությունը զեկույց է ներկայացրել, որտեղ նշված է, թե տարածքում քանի ծառ և գյուղատնտեսական տարածք կան: Ըստ զզեկույցի`այդ ծառերը 10 տարվա պատմություն ունեն: Նախատեսվում է Արճեշում կառուցել տներ, որոնք կհատկացվեն 2011թ.-ի հոկտեմբերրի 23-ի երկրաշարժից տուժած բնակիչներին:
Այդ տարածքի ծառահատման դեմ ստորագրահավաք է սկսվել: Ստորագրահավաքի կազմակերպիչները նշում են, որ ոչնչացման սպառնալիքի տակ գտնվող մի քանի ծառեր հարյուր տարեկան են:
Նշենք, որ նմանատիպ ծառահատումը պատճառ հանդիսացավ, որ Թուրքիաի բազմաթիվ քաղաքացիներ ոտքի կանգնեն Ստամբուլի “Գեզի” այգու պաշտպանության համար: Իշխանությունները կոպիտ ուժ կիրառելով փորձեցին ցրել նրանց: Նման մոտեցումը, ինչպես նաև Թուրքիայի վարչաետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը` “Ինչ ուզում եք արեք, ինչպես որոշել ենք, այդպես էլ լինելու է”, բողոքի մեծ ալիք բարձրացրեց: Բնապահպանական ակցիան վերածվեց հակակառավարական ցույցի`ընդգրկելով Թուրքիայի տարբեր քաղաքներ: Հազարավոր մարդիկ վիավորվեցին, եղան նաև զոհեր: Ցույցերը շարունակվում են միչ օրս:

Tags: