ԱՄՆ կառավարությունը համաձայն է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Կլեպպերի այն գնահատման հետ, որ հատուկ ծառայությունների հավաքագրած տվյալների արտահոսքը լրջորեն կարող է վնասել ազգային անվտանգությունը:
Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Կարնին նշել է, որ ընդհանուր առմամբ կառավարության դիրքորոշումը հնչեցրել է նախագահ Օբաման:
“Հետաքննություն է ընթանում, ես դեռ չեմ մեկնաբանի մանրամասներ ու անձանց: նախագահը ազգային անվտանգության ու քաղաքացիների անձնական կյանքի պաշտպանության խելամիտ հավասարակշռության կողմնակից է: Հատուկ ծառայությունների ծրագրերի նկատմամբ վերահսկողություն կա դատարանների ու կոնգրեսի կողմից”,նշել է Կարնին:
Նա նշել է նաև, որ պետության ղեկավարը ողջունում է խնդրի հասարակական քննարկումը:
shington Post -ը տեղեկացրել էր գաղտնի PRISM ծրագրի մասին, որի շրջանակներում գաղտնի ծառայությունները մուտք ունեն համաշխարհային IT ընկերությունների տվյալների բազա: Բրիտանական IT-ը տեղեկացրել է, որ ամերիկյան հեռահաղորդակցային Verizon ընկերությունը պարտավորվել էր ամեն օր ԱՄՆ իշխանություններին իր հաճախորդների զանգերի մասին տվյալներ հաղորդել:
Tags: ԿՀՎ