Վրաստանի խորհրդարանի նոր շենքի կտուրի մի հատվածը քանդվել է

i (3)Քութաիսիում հունիսի 11-ի գիշերը Վրաստանի խորհրդարանի նոր շենքի զրոյական հարկի տանիքի մի հատվածը քանդվել է:

Խորհրդարանական ապարատի պետ Զուրաբ Մարաքվելիձեի տվյալներով, փլուզումը տեղի է ունեցել հրշեջ խողովակի վնասման հետևանքով.դրա պատճառով ջրի ուժեղ հոսք է եղել, որն էլ քանդել է գիպսակարտոնե պատը: Պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել: Ներկայում ավարտին են մոտենում մաքրման աշխատանքները ու սկսվել են վերականգնողական միջոցառումները:

Մասնագետների տվյալներով, շենքի կառուցման ժամանակ  ինժեներա երկրաբանական գնահատում ու  ֆունդամենտի պարտադիր փորձաքննություն չի կատարվել:

Վրաստանի օրենսդիր գերագույն մարմինը տեղափոխվել է  Քութաիսիում 2012-ին կառուցված նոր, սակայն վերջնականապես դեռևս շինարարությունը  չավարտված շենք: Սակայն, “Վրացական երազանք” կոալիցիայի ներկայացուցիչները, որը 2012-ի հոկտեմբերի 1-ին հաղթանակ էր տարել խորհրդարանական ընտրություններում , կարծում են, որ խորհրդարանը առաջվա պես պետք է աշխատի Թբիլիսիում:

Tags: