Ստամբուլի «Գեզի» այգու ցույցերի համար արդեն Հայաստանին են մեղադրում

hay   Թուրքիայում հակահայկականությամբ աչքի ընկնող «Սթար» թերթը անդրադարձել է օրեր առաջ Ստամբուլի «Գեզի» այգում մի խումբ ցուցարարների կողմից Հրանտ Դինքի անվան խորհրդանշական փողոցի բացմանը: Թերթը գրում է, որ արդեն ի հայտ է եկել այգու ծառերի համար սկսված պայքարը ամեն օր իր իրական նպատակից հեռացնող պատճառները: Այս համատեքստում մատնանշվում է օրերս «Գեզի» այգում կազմակերպված ելույթները, որոնց ժամանակ հիշատակցվեց այգու տեղում նախկինում հայկական գերեզմանատուն լինելու փաստը, մեղադրանքներ հնչեցին Հայոց ցեղասպանությունը և Հրանտ Դինքի սպանությունը իրականացրած կառավարությունների հասցեին:

Թերթը գրում է, որ ցուցարարները «Թուրքիային և Էրդողանի դեմ ուղղված չարություն և ատելություն պարունակող» արտահայտություններ են արել, ինչպես նաև քննադատել են Ստամբուլի երրորդ կամրջին սուլթան Սելիմ Յավուզի անունը տալու փաստը:

 

Tags: