“Միս Ամերիկա” կարող է դառնալ առանց ձեռքի աղջիկը

o_546321 “Միս Ամերիկա-2014″ գեղեցկության մրցույթում Այովա նահանգը կներկայացնի 23-ամյա Նիկոլ Կելլին, որը իծնե առանց ձախ ձեռքի է: Ավելի վաղ աղջիկը ճանաչվել էր նահանգի ամենագեղեցիկը: Մրցույթը կկայանա այս տարվա սեպտեմբերին Նյու Ջերսի նահանգի Ատլանտիկ Սիթի քաղաքում:

Նիկոլը խոստովանել է, որ կյանքում ինքը աշխատում է փորձել ամեն ինչ. զբաղվել է բեյսբոլով, պարով, դայվինգով: “Եթե մեկ տարի առաջ ինձ ասեին, որ ես կլինեմ գեղեցկության թագուհի, ես չէի հավատա”,-պատմել է աղջիկը, ավելացնելով, որ իր տիտղոսը կօգտագործի հասարակության ուշադրությունը գրավելու հաշմանդամությոն խնդիրների վրա:

Նիկոլը  Նեբրեսկա նահանգի համալսարանում սովորել է թատերական արվեստ և հույս ունի երբևէ խաղալ Բրոդվեյում:

2012 гթ., պատմության մեջ առաջին անգամ “Միս Ամերիկա” մրցույթում պայքարում էր Մոնտանա նահանգից աուտիզմով տառապող 18-ամյա Ալեքսիս Վայմանը :1994 թ. մրցույթում հաղթող ճանաչվեց  խուլ Հիզեր Ուայտսոնը, որը ներկայացնում էր Ալաբամա նահանգըհիշեցնում է  ИТАР-ТАСС-ը:

Tags: