Այսօր Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում Կոպենհագենում կմրցի Դանիայի ընտրանու հետ: Խաղը Երևանի ժամանակով սկսվելու է 22:15-ին:
Գրավախաղերի կազմակերպիչները տանտերերի հաղթանակի հնարավորությունները շատ բարձր են գնահատում: Բուքմեյքերները Դանիայի հավաքականի հաղթանակի համար սահմանել են 1,18 գործակիցը: Մինչդեռ, Հայաստանի հավաքականի հաղթանակը գնահատվում է 13,00 գործակցով: Ոչ-ոքին ունի 5,55 գործակիցը:
Tags: սպորտ, ֆուտբոլ
