Ոստիկանությունը ձերբակալել է լաստանավի պտուտակներին կանգնած անօրինական կերպով Իսպանիա մուտք գործելու փորձ կատարած տղամարդուն:
Շաբաթ օրը 48-ամյա ալժիրցի հուսահատ տղամարդը նավի պտուտակների վրա էր բարձրացել Մարոկոյում` Տանժերում և վտանգելով իր կյանքը` այդպես մնացել երկու ժամ` նավով անցնելով Ջիբլարթարի նեղուցը:
Նա որոշե էր լ ջրի մեջ ցատկել, երբ նավը մոտենա ափին, այնուհետև լողալ դեպի ցամաք:
Այս կերպ տղամարդը կխուսափեր սահմանային անցակետով անցնելուց և անօրինական մուտք կգործեր Իսպանիա`ցատկելով 3 մետր բարձրություն ունեցող ցանկապատի վրայով:
Սակայն Ազգային ոստիկանությունը իմացել է նրա ծրագրերի մասին և նրան սպասել Տարիֆայում, որտեղ լաստանավը պատրաստվում էր խարսխել:
Տղամարդուն ձերբակալել և տարել են ներգաղթի վերահսկման կենտրոն:
Սա միակ դեպքը չէ, երբ օտարերկրացիները, վտանգելով իրենց կյանքը, փորձում են մուտք գործել երրորդ երկիր:
2010թ-ի հունիսին Վիեննայից Լոնդոն թռչող անտոմս ուղևորը թաքնվել էր ինքնաթիռի շասսիի մեջ և ողջ մնալով -41աստիճան ցելսիուս և 7,620 մետր պայմաններում` անվճար հասել Բրիտանիա: Ոստիկանները գործազուրկ հռոմեացուն տեղափոխել էին համապատասխան բաժին, սակայն հաշվի առնելով, որ նա ունի իր հռոմեացի լինելը հաստատող նույնականացման քարտ և կարողացել է ողջ մնալ նման պայմաններում, որտեղ նա կարող էր մահանալ թթվածնային անբավարարությունից կամ պարզապես ճզմվել ինքնաթիռի անիվների տակ, նրան ազատ էին արձակել և թույլատրել մնալ երկրում:
Tags: Ալժիր