Հայկյան մրցանակաբաշխության համար հայտերի ընդունումը սկսվել է

haykyanՀայաստանի երիտասարդական հիմնադրամը հայտարարում է Հայկյան մրցանակաբաշխության մասին։ Երիտասարդական այս մրցանակաբաշխության նպատակն է խթանել ուսանողական ինքնակառավարման մարմինների ակտիվությունը, ուսանողական ինքնատիպ նախաձեռնությունները, գիտության ոլորտում երիտասարդների ներգրավվածությունը, միջազգային համագործակցությունը և երիտասարդական քաղաքականության իրականացման այլ ոլորտներում կատարված աշխատանքները:

Մրցանակները կշնորհվեն հետևյալ անվանակարգերում՝

-Լավագույն ուսանողական ինքնակառավարման մարմին

-Լավագույն  մարզային ուսանողական ինքնակառավարման մարմին

-Լավագույն երիտասարդական գիտական նվաճում (այս անվանակարգում մրցույթն իրականացվում է «Պահանջում ենք գիտության ֆինանսավորման ավելացում» ֆեյսբուքյան նախաձեռնության հետ համատեղ, և հայտերն ընդունվում են ըստ ՊԳՖԱ ֆեյսբուքյան էջում www.facebook.com/science.and.finance ներկայացված պահանջների և ընթացակարգի):

-Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած պետական գործիչ

-Երիտասարդական ոլորտին առավելագույնս աջակցած միջազգային կառույց

-Ինքնատիպ երիտասարդական նախագիծ

-Ռազմահայրենասիրական լավագույն նախագիծ

-Լավագույն երիտասարդական հաղորդում

-Լավագույն միջբուհական ծրագիր

-Լավագույն երիտասարդական ՀԿ Երևան քաղաքում

- Լավագույն  երիտասարդական ՀԿ մարզում

-Լավագույն երիտասարդական միջազգային ծրագիր

Հայկյան մրցանակաբաշխությանը մասնակցել կարող են այն անձինք կամ կազմակերպությունները, որոնք գործունեություն են ծավալել հայ երիտասարդության շրջանում, լուծել են երիտասարդության առջև ծառացած խնդիրները, աջակցել են երիտասարդությանը և այլն:

Հայկյան մրցանակաբաշխությանը մասնակցելու համար հայտը և հավաստագիրը (կարող եք բեռնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պաշտոնական կայքից` www.heh.am) պետք է ներկայացվեն 2013 թվականի հունիսի 1-ից սկսած յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10.00-17.30 (ընդմիջում՝ 13.00-14.00), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 10 567922: Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2013-ի նոյեմբերի 30-ն է։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն