Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր առավոտյան թուրքական ոստիկանությունը հրաման է ստացել մտնել Թաքսիմի հրապարակ, մաքրել այնտեղի բոլոր ցուցանակներն ու պաստառները: Ստամբուլի քաղաքապետը հայտարարել էր, որ ոստիկանությունը
հրապարակը մաքրելու հարաման ունի միայն, մինչդեռ ցուցարարների վկայությամբ՝ ոստիկանությունը սպառնացել է նրանց դեմ ուժ կիրառել: Սակայն «Դողան» լրատվական ոստիկանությունը հաղորդում է, որ ոստիկանությունը ցուցարարների նկատմամբ միջամտություն չի ցուցաբերել և ուղղակի նրանց դուրս է հրավիրել «Գեզի» այգուց:
Ցուցարարներն էլ իրենց հերթին «դու՛րս ոստիկանություն» արտահայտությունն են բղավել: Թուրքական ոստիկանությունը մեկ ժամ առաջ է դուրս եկել այգուց՝ շարժվելով դեպի հրապարակ:
Գիշերը ևս Ստամբուլում և Անկարայում լարված է անցել: Լուրեր էին ստացվում, որ ցուցարարների և ոստիկանության միջև բախումներ են տեղի ունեցել: Գործի են դրվել ջրցան մեքենաները, որոնց ցուցարարները պատասխանել են «Մոլոտովի կոկտեյլներով»: Դեռևս տեղեկություն չկա զոհերի կամ վիրավորների մասին:
