Այսօր առավոտյան Ստամբուլի Թաքսիմ հրապարակում թուրքական ոստիկանության իրականացրած գործողություններից հետո մամլո ասուլիս է տվել Ստամբուլի քաղաքապետ Հուսեյն Ավնի Մութլուն: Թուրքական «Ռադիկալի» հաղորդմամբ՝ քաղաքապետը ակնարկել է սոցիալական մեդիայի օգտատերերի դեմ ուղղված մի օպերացիայի իրականացման մասին: «Անվտանգության բաժանմունքներից մեկը մի օպերացիա կիրականացնի այն անձանց դեմ, ովքեր փորձում են սոցիալական մեդիայում հակասական տրամադրություններ ստեղծել: Այսուհետ թույլ չենք տալու փչացնել այս պահին խաղաղված Թաքսիմի հրապարակի պատկերը»,-հայտարարել է քաղաքապետը:
Նշենք, որ Ստամբուլի քաղաքապետի հայտարարությունը ուղղված է մասնավորապես «Twitter»-ի օգտատերերին, քանի որ «Գեզի» այգու իրադարձությունների առաջին օրերից այն չափազանց ակտիվ էր, քանի որ րոպե առ րոպե աշխարհը Թաքսիմում կատարվող իրադարձությունների մասին տեղեկանում էր հենց սոցիալական այդ կայքից: Թուրքական իշխանությունների համուզմամբ՝ «Twitter»-ի միջոցով տարածվել է մեծ թվով ապատեղեկատվություն՝ սխալ տպավորություն ստեղծելով Թուրքիայում տեղի ունեցող զարգացումների մասին:
Tags: թուրքիա