SOCAR-ը` Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը, հստակեցրել է Հայաստան գազ մատակարարելու հնարավորության մասին ընկերության նախագահ Ռովնագ Աբդուլաևի ավելի վաղ արված հայտարարությունը: Մասնավորապես նշվում է, որ Հայաստան գազի մատակարարման հարցը կքննարկվի միայն այն դեպքում, եթե “ Հայաստանը “օկուպացված” տարածքների հարցում դիքորոշումը փոխի”, հաղորդում է ադրբեջանական “1նյուզ” կայքը:
“Եթե Հայաստանը փոխի “օկուպացված” տարածքների նկատմամբ իր դիրքորոշումը, աջակցի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը, ապա կներգրավվի տարածաշրջանային և գլոբալ էներգետիկ նախագծերում”,-ասված է SOCAR-ի հաղորդագրության մեջ: Փաստաթղթում նշվում է նաև, որ “Հայաստանը ինքնամեկուսացվել է տարածաշրջանային համագործակցությունից և այդպիսով խոչընդոտում է ինչպես իր, այնպես էլ ամբողջ տարածարջանի զարգացմանը”:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլաևը հայտարարել էր, որ “եթե հայկական կողմը գազ մատակարարելու խնդրանքով դիմի իրենց, իրենք չեն մերժի”:
Tags: ադրբեջան