Ֆրանսիայի ավիադիսպետչերները երեքօրյա գործադուլ են հայտարարել՝ դառնալով Եվրոպայի ամբողջ տարածքում թռիչքների հետաձգման պատճառ

cancelled flights, France1Ֆրանսիայում ավիադիսպեչերները երեքօրյա գործադուլ են հայտարարել, ինչը ամբողջ Եվրոպայի տարածքում թռիչքների հետաձգման պատճառ է դարձել և մեծ խնդիրներ կառաջացնի հանգստանալու մեկնողների համար:

Ֆրանսիական օդանավակայաններ օգտագործող բոլոր ավիաուղիներին խնդրել են հետաձգել իրենց թռիչքների 50 տոկոսը, սակայն սա կազդի նաև Ֆրանսիայի տարածքով անցնող թռիչքների վրա:

Գործադուլը սկսվել է տեղական ժամանակով առավոտյան 6-ին և կշարունակվի մինչև ուրբաթ օրը առավոտյան 6-ը:

Ֆրանսիայի քաղավիացիայից հաստատել են, որ դեպի Փարիզ, Լիոն, Թուլուզ և Բորդո իրականացվող յուրաքանչյուր երկու թռիչքից մեկը կհետաձգվի:

Ավիաուղիները կապ են հաստատել այդ հետաձգումներից տուժած ուղևորների հետ և նրանց կրկին տոմս պատվիրելու կամ գումարը ետ ստանալու հնարավորություն տվել:

Գործադուլը կազմակերպվել է որպես բողոքի նշան ընդդեմ ԵՄ-ի միասնական եվրոպական օդային տարածք ստեղծելու քաղաքականության: Փոխարենը՝ գործադուլի մասնակիցները պահանջում են յուրաքանչյուր պետության թույլ տալ ինքնուրույն կառավարել իր օդային տարածքը:

 

Tags: