Ուղևորատար ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել, երբ 8 կմ բարձրության վրա օդում տեղի ունեցած առեղծվածային բախումից հետո դրա առաջնամսը ջարդվել է:
Երբ Չինաստանի ավիաուղիներին պատկանող Բոինգ ինքնաթիռը վայրէջք է կատարել, նրա առաջնամասը նկատելիորեն ներս ընկած է եղել:
Չինաստանի տարածքով թռչելիս ուժեղ ձայն է լսվել ինքնաթիռի առաջնամասից: Լրագրողների տվյալներով՝ օդաչուն հայտնել է, որ այդ ձայնից հետո ինքնաթիռը սկսել է հազիվ աշխատել, և նա անմիջապես կապվել է դիսպետչերների հետ՝ անհապաղ վայրէջք խնդրելով:
Փորձագետների մոտ այդ բախման արդյունքների ուսումնասիրությունից հետո կասկածներ են առաջացել, որ դա հնարավոր է առաջացած լինի «օտար օբյեկտի» հետ բախումից հետո:
Ինչևէ՝ նրանք համոզված են, որ դա թռչունի հետ բախումից չի առաջացել, քանի որ այդտեղ արյան հետքեր կամ փետուրներ չեն եղել:
Դեպքը լուսաբանող լուսանկարների տարածումը մեծացրել է այլմոլորակայինների հետ բախման կասկածները:
Մեկ այլ վարկածի համաձայն՝ դա կարող է առաջացած լինել օդի արագ տաքացման և ընդարձակման հետևանքով:
Կառավարության այլմոլորակայինների հարցերով նախկին հետախույզ Նիք Փոփը The Sun-ին հայտնել է, որ ինչ էլ որ մարդիկ մտածեն այլմոլորակայինների մասին, այնուամենայնիվ, անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ կան և հարց է բարձրացրել, թե արդյոք գաղտնապահ չինացիները այդ դեպքի ուսումնասիրության արդյուքները կհրապարակեն:
Tags: Չինաստան
