Ադրբեջանի առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովը հրապարակել է 18 քաղաքներում և շրջաններում հունիսի 7-ին անցկացված “Մաթեմատիկա” և “Ադրբեջաներեն” առարկաների`9-րդ և 11-րդ դասարանների ավարտական քննության արդյունքները:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Հաքքին” կայքը`հղում կատարելով Ադրբեջանի Կրթության նախարարության մամլո հաղորդագրությանը, 9-րդ դասարանի աշակերտների 46.59%-ն “Ադրբեջաներեն” առարկայից ստացել է “երկու”: “Մաթեմատիկա” առարկայից “երկու” ստացել է աշակերտների 40.86%-ը:
9-րդ դասարանի աշակերտների միայն 5.31%-ն է “Ադրբեջաներեն” առարկայից “հինգ” թվանշան ստացել է, “Մաթեմատիկա” առարկայից՝ ընդամենը 8.22% -ը:
11-րդ դասարանում մայրենի լեզվից «երկու» թվանշան ստացել է աշակերտների 29.34%-ը, “Մաթեմատիկա” առարկայից՝ 36.33%-ը: Ադրբեջաներենից «հինգ» թվանշան ստացել է 11-րդ դասարանի աշակերտների 7.93% -ը, մաթեմատիկայից՝ 10.48%-ը:
Tags: ադրբեջան, կրթություն
