Երեկ գիշերը անքուն է անցել նաև Անկարայում

ankaraՍտամբուլի «Գեզի» այգու ցուցարարներին աջակցելու համար Անկարայի փողոցներ դուրս եկած ամբոխի երթին թուրքական ոստիկանությունը ուշ գիշերվա ժամերին միջամտություն է ցուցաբերել: Երեկոյան քաղաքի կենտրոնական Քըզըլայ հրապարակում հավաքված քաղաքացիները, այստեղ բանակցելով ոստիկանների հետ, երթով շարժվել են դեպի Հիլմի պողոտա: Ավելի ուշ ժամերին 7-8 հազարանոց մի խմբի ոստիկանությունը նախ ցրվելու կոչ է արել, ապա գործի է դրել ջրցան մեքենաները:

«Ռադիկալը» հաղորդում է, որ ցուցարարները ոստիկանության դեմ ոչ մի գործողություն չեն ձեռնարկել: Ջրցան մեքենաներից հետո ոստիկանները սկսել են գազի ռումբեր կիրառել: Ժամը 01:00-ի սահմաններում ցուցարարները փորձել են երկրորդ անգամ հավաքվել: Մոտ 40 րոպե նրանք քայլել են իրար ընդառաջ՝  բացականչությունների ուղեկցությամբ: Այդ ժամանակ ոստիկանությունը առանց որևէ զգուշացման ցուցարարների նկատմամաբ արցունքաբեր գազ է կիրառել, որից հետո ամբոխը ցրվել է:

Այսօր Թաքսիմի «Գեզի» այգու համար սկսված պայքարի 16-րդ օրն է:

Tags: