Այսօր ռուսաստանցիները նշում են գլխավոր պետական տոնը` Ռուսաստանի օրը:1992-ին ՌՍՖՍՀ ժողովրդական պատգամավորների առաջին համագումարում ընդունվեց պետական սուվերենության մասին հռչակագիրը:
Ավանդաբար շատ քաղաքներում այդ տոնը նշվում է երթերով, համերգներով ու հանրահավաքներով:
Ռուսաստանի նախագահ Պուտինը Պետական մրցանակ կհանձնի երկրի 2012-ի ականավոր դեմքերին: Հանդիսության ավարտին Կրեմլի հրապարակում հանդիսավոր ընդունելություն կկազմակերպվի, իսկ երեկոյան Կարմիր հրապարակում համերգ տեղի կունենա:
Tags: տոն