Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության նախագահ, երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսակցության նիստի ժամանակ Թուրքիայում ծավալված վերջին դեպքերի վերաբերյալ հետևյալ հայտարարությունն է արել. «Այսօր մենք իբրև երկրի ղեկավարներ, պարտավոր ենք ապահովել ժողովրդի անվտանգությունը, որպեսզի հուսախաբ չանենք նրան: Դա մեր գլխավոր նպատակն է»: Էրդողանը նշել է, որ կառավարությունը ուշադրությամբ հետևում և վերլուծում է տեղի ունեցող իրադարձությունները՝ հաշվի առնելով ժողովրդի պահանջները: Վարչապետի խոսքերով՝ բողոքի ակցիաների նպատակը Թուրքիայի զարգացող տնտեսության արգելակումն է:
Ինչպես գրում է «Անադոլու» գործակալությունը, վարչապետ Էրդողանը ցույցերի մասնակիցներին կոչ է արել մտածելու, թե տեղի ունեցող իրադարձությունները Թուրքիայի հակառակորդների կողմից հրահրված մի խաղ է, այդ պատճառով էլ ժամանակն է վերջ տալ ցույցերին և ցրվել տներով:
Tags: թուրքիա