Ստամբուլի «Գեզի» այգում այսօր առավոտը անձրևային է, սակայն բավական հանգիստ: Ինչպես վերջին երկու շաբաթվա ընթացքում, այնպես էլ այսօր առավոտը սկսել է նախաճաշով, ֆուտբոլ խաղալով, քննություններին նախապատրաստվելով, իսկ ոմանք այգում տեղադրված վրաններում շարունակում են քնել մինչև կեսօր: Սակայն անձրև պատճառով շատ ցուցարարներ սկսել են հավաքել իրենց իրերը: «Դողան» լրատվական գործակալության ֆոտոխցիկը ֆիքսել է մի քանի հետաքրքիր կադրեր առավոտյան հրապարակից:
