Բրեյվիկը հրաժարվել է ժառանգությունից` փոխհատուցում չվճարելու համար

i (1)Նորվեգացի Անդերս Բրեյվիկը, որի անունը 2011-ին ողջ աշխարհին հայտնի դարձավ, հրաժարվել է մոր թողած ժառանգությունից:

Ինչպես պարզաբանել է նրա փաստաբան Տուրդ Յորդետը, նման որոշում  ընդունվել է , որպեսզի ժառանգած կարողությունը պետական գանձարան չփոխանցվի` իր կազմակերպած ահաբեկչության զոհերին որպես փոխհատուցում բաժանվելու  նպատակով:

Բրեյվիկի մայրը մահացավ  մարտին: Հիմա նրա ունեցվածքի իրավունքը կփոխանցվի Բրեյվիկի խորթ քրոջը: Ճշգրիտ գումարի  չափն անհայտ է. տեղեկություններ կան, որ մորը պատկանած բնակարանն է վաճառքի հանվել.այն գնահատվել է 3,7 մլն կրոն (642 հազար դոլար):

Բրեյվիկին 2011-ին կատարած ահաբեկչության համար (սպանվեց 77 մարդ)  դատարանը դատապարտեց բանտային առավելագույն պատժաժամկետի` 21 տարվա ազատազրկման:

Tags: