Գերմանիայում ջրհեղեղի վնասը գնահատվում է 12 մլրդ եվրո:
Միջազգային վարկանշային Fitch գործակալության տվյալներով, դրանից 2,5-3 մլրդ վնասը կփոխհատուցեն ապահովագրական ընկերությունները:
Հունիսի 10-ին Էլբա գետի ամբարտակի քանդվելու հետևանքով 23 000 բնակիչ է տարհանվել: Գետի մակարդակը բարձրացել էր 7,5 մ-ով:
Կանցլեր Մերկելը տուժած հողերի վարչապետների արտակարգ խորհրդակցություն է հրավիրել ` քննարկելու ֆինանսավորման աղբյուրներն ու աղետի հետևանքների վերացման հարցեր: Գերմանիայի քաղաքական գործիչներն այս ջրհեղեղի մասին խոսում են որպես ազգային աղետ:
Tags: ջրհեղեղ