Ռեժիսորը մտադիր է ավարտել “Մահմեդականների անմեղությունը” ֆիլմը

12081313.167585.2954Սկանդալային ճանաչում ունեցող Նակուլա Բասսելի Նակուլան մտադիր է աղմուկ հանած  իր 15-րոպեանոց “Մահմեդականների անմեղությունը” ավարտին հասցնել: Հիմա նա գտնվում է Կալիֆոռնիայի բանտերից մեկում, որտեղ հայտնվել է մեկ այլ հանցագործության համար   պայմանական դատավճիռը խախտելու պատճառով:

Նա նշում է, որ ֆիլմը կրոնական չէ ու ինքը իսլամ դավանող շատ ընկերներ ունի:Նա համոզված է, որ պետք է պայքարել ոչ թե իսլամի, այլ ահաբեկչության դեմ, որը, ըստ նրա, իր  գլխավոր թշնամին է:

“Ես ահաբեկչությունից սպանվածների ու տուժածների աղաղակող ձայնն եմ: Ես իմ կյանքը նվիրել եմ ահաբեկչության դեմ պայքարին: Եվ ես երբեք չեմ վախենում”,- հայտարարել է  նա Fox News հեռուստաընկերությանը:

Ռեժիսորը հավելել է, որ չի զղջում, որ նկարահանել է այդ ֆիլմը ու  կրկին դա կաներ, եթե հետ վերադառնալու հնարավորություն ունենար: Ֆիլմի տևողությունը 15 րոպե է, սակայն Նակուլին երկու ժամվա «հումք» ունի, ուստի նա մտադիր է մշակել այն ու աշխատանքը ավարտին հասցնել մինչև սեպտեմբերի 26-ը:

Tags: