Բելգիայում ամերիկացի դեսպանի արատավոր կապերի մասին երեքշաբթի հայտնել էին բելգիական ԶԼՄ-ները` հղում տալով New York Post-ին: Լրագրողների տեղեկություններով, Հովարդ Գութմանը մարմնավաճառների ծառայություններից է օգտվել, այդ թվում` անչափահասների:
“Ես վրդովված եմ ու վշտացած մամուլում հայտնված անհիմն մեղադրանքների պատճառով ու ցնցված եմ, որ այն 4 տարին, որ ես պատիվ եմ ունեցել ծառայելու Բելգիայում, նման կերպ են զրպարտվել”,- հայտարարել է Գութմանը:
Տեղեկությունների համաձայն, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը բազմիցս ստիպված է եղել գերատեսչության աշխատակիցների մասնակցությամբ սեքսուալ սկանդալներ ծածկել: Նրանցից մեկն էլ Գութմանն է: Ինքը` դեսպանը, հայտարարել է, որ վրդովված է անհիմն մեղադրանքերի պատճառով:
Tags: սկանդալ