Հունիսի 12-ին ազգային-պետական գործիչ, 2000-2007 թթ. ՀՀ վարչապետ, երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանը կդառնար 62 տարեկան:
Ծննդյան օրվա կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, երկրի բարձրագույն ղեկավարության այլ անդամներ և հարյուրավոր քաղաքացիներ այցելել են Կոմիտասի անվան այգու պանթեոն, հարգանքի տուրք մատուցել պետական, քաղաքական գործչի հիշատակին:
Պանթեոնում մատուցվել է հոգեհանգստի կարգ և կատարվել խնկարկություն: Ներկաները ծաղիկներ են դրել Անդրանիկ Մարգարյանի շիրիմին:
