Ուղևորափոխադրող երեք ընկերություն վարչական պատասխանատվության է ենթարկվել

002 (1)Հունիսի 3-ից 7-ը ընկած ժամանակաշրջանում Երևանի քաղաքապետարանի «Երևանտրանս» ՓԲԸ  կողմից կատարված ստուգայցների արդյունքում երեկոյան ժամը 21-ից հետո շար­ժա­կազմի նախատեսված թվաքանակից պակաս քանակությամբ տրանսպորտային միջոց­նե­րով երթուղիները սպասարկելու համար «Ավտոճեպընթաց», «ՍԱ-ՂԱ տրանս» ՍՊԸ-ն և «Տրանս­պորտնիկ» ՓԲԸ -  ն  ենթարկվել են վարչական պատասխա­նատվու­թյան:

Ստուգայցների արդյունքում  նաև արձանագրվել է երթուղիներում վարորդների կողմից ծխելու 8 դեպք, ինչի վերաբերյալ նույնպես կազմվել են համապատասխան վարչական արձանագրու­թյուններ։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

Հասարակայնության հետ կապերի վարչություն

Tags: ,