Թուրքիայում շարունակվում են ցույցերն ու անկարգությունները։ Ինչպես տեղեկացնում է թուրքական “Հուրրիյեթը”, երեկ վաղ առավոտյան սկսված ոստիկանական գործողությունը շարունակվել է մինչև ուշ գիշեր։
Ցույցերի ընթացքում արված հազարավոր լուսանկարների թվում կա մեկը, որը զարմացրել է թուրք հասարակությանը: Լուսանկարում ճերմակած մազերով տարեց կին է պատկերված՝
հակագազով, իսկ ձեռքին պարսատիկ, որով ոստիկանների ուղղությամբ քարեր է նետում։
Tags: թուրքիա
