Կառավարության 2012 թ. կատարողականի հաշվետվության վերաբերալ ամփոփիչ ելույթի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ օֆշորային գոտում իր անունով ձեռնարկություն ունենալու վերաբերյալ տարածված տեղեկությանը: Նրա խոսքով՝ ֆինանսական համակարգի հետ փոքր ինչ առնչություն ունեցող մարդը կհաստատաի, որ դա անհեթեթություն է:
«Ավելին, որևէ մեկի համար դժվար չէ այսօր օֆշորային գոտում ստեղծել ձեռնարկություն Նիկոլ Փաշինյանի անունով՝ չունենալով նրա թույլտվությունը»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ դա էլ հենց օֆշորային գոտիների առանձահատկությունն է:
Նա նաև ասաց, որ անհրաժեշտ բացատրություն ինքն այդ ամենի վերաբերյալ արդեն տվել է՝ ասելով, որ դա անհեթեթություն է, և ինքը որևէ օֆշորային գոտում ձեռնարկություն չի գրանցել, ոչ էլ լիազորել է որրևէ մեկին դա անել: «Հասկանալի է, որ այս պատմությունն ունի բոլորովին այլ նպատակ: Եթե ուզում ես մեկին վարկաբեկել, սա հիասքանչ ձև է»:
Նա նկատեց, որ «Հայկական ժամանակ» օրաթերն իրեն հարցրել էր, թե որտեղ է գտնվել այդ օրը, երբ իր անունով գրանցվել է այդ ձեռնարկությունը: «Ես ասել եմ, որ այդ օրը պաշտոնական այցով գտնվել են Պրագայում, ինձ ուղեկցել են բազմաթիվ լրագրողներ, և բոլորը րոպե առ րոպե գիտեն, թե ես որտեղ եմ եղել: Ես միաժամանակ չէի կարող լինել և Կիպրոսում, և Պրագայում»,-ասաց նա:
Այնուամենայնիվ, վարչապետը հանգիստ է վերաբերում իր հասցեին հնչող քննադատություններին ու մեղադրանքներին՝ նշելով, որ դրանք ոչ առաջինն են, ոչ էլ վերջինը: «Վերջին տարիներին բազմիցս է իմ անունը կապվել տարբեր տիպի սկանդալային պատմությունների հետ: Դեմոկրատական զարգացումը սա ենթադրում է, և մեր կառավարության, մեր նախագահի հետևողական ջանքերի շնորհիվ մենք ընդունեցինք և կիրառում ենք կարևորագույն մի օրենք, որ 500 բարձրաստիճան պաշտոնատար անձանց ունեցվածքը պետք է դառնա հանրային հսկողության առարկա: Սա ճիշտ ճանապարհ է, և ցանկացած պաշտոնատար անձ ի սկզբանե պետք է կաշկանդված լինի»:
Տիգրան Սարգսյանը նաև ուրախ է, որ այսօր թիրախն ինքն է, ասում է, որ պետք է ապագայում էլ պատրաստ լինի նման մեղադրանքների, ինչպես նաև բավարար ապացույցներ ներկայացնելուն:
Tags: Ազգային ժողով