ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ կառավարության անդամներին հայտնեց մամուլում շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ կարկուտից տուժած Արմավիրի մի շարք համայնքների բնակիչներին բանկերը ստիպում են վճարել տոկոսները` չնայած որ կառավարության որոշմամբ դրանք պետք է սառեցվեին:
Ֆինանսների նորանշանակ նախարար Դավիթ Սարգսյանը հաստատեց, որ վարկերի վերաձևակերպման վերաբերյալ որոշում է կայացվել: Նախարարը հիշեցրեց, որ Կենտրոնական բանկին կից գործում է թեժ գիծ և խորհուրդ տվեց տուժած գյուղացիներին թեժ գծի միջոցով իրենց մտահոգող բոլոր հարցերը հայտնել Կենտրոնական բանկ:
Tags: Ազգային ժողով, Մարգարիտ Եսայան