Իսպանիայի արտգործնախարարությունը պատասախանել է իսպանացի հայտնի օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալիեի` Լեռնային Ղարաբաղ այցի առնչությամբ հունիսի 5-ին Ադրբեջանի կողմից իրեն հղած նոտային, հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը:
Գործակալության փոխանցմամբ՝ Իսպանիայի արտգործնախարության պատասխանում նշվում է, որ նման այցերը անց են կացվում մասնավոր նախաձեռնությամբ և չեն ազդում այդ հարցի վերաբերյալ Իսպանիայի պաշտոնական դիրքորոշոման վրա:
Պաշտոնական փաստաթղթի համաձայն՝ Իսպանիան միջազգային իրավունքի սկզբունքների հետ մեկտեղ աջակցում է Ղարաբաղյան հակամարատության կարգավորմանն ուղղված ջանքերին ՝ ճանաչելով տարածքային ամբողջականության սկզբունքը:
Tags: Իսպանիա
