Իսպանիայում Բարսելոնայի աստղ Լիոնել Մեսիին մեղադրել են կեղծ հարկային փաստաթղթերի միջոցով 3,4 միլիոն ֆունտ ստեռլինգ գումար յուրացնելու մեջ:
Պետական մեղադրող կողմը քայլեր է ձեռնարկել ֆուտբոլիստի և նրա հոր՝ Խորխե Օրացո Մեսիի դեմ:
Նրանք երկուսն էլ մեղադրվել են պետության դեմ հանցանք գործելու մեջ՝ 2007, 2008 և 2009թթ-երին իրենց եկամուտները թաքցնելով միլիոնավոր դոլարներ յուրացնելու համար:
Բողոքը դատախազի կողմից ստորագրվելուց հետո հանձնվել է Գավայի դատարան, որտեղ և բնակվում է Արգենտինացի ֆուտբոլիստը:
Ֆուտբոլային աստղը Facebook իր պաշտոնական էջում հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ ինքը ոչ մի վատ բան չի արել:
Մեսին իր կարիերայի ընթացքում ստացել է Պրիմերա Դիվիզիոնի վեց տիտղոս, Չեմպիոնների լիգայի երեք գավաթ, կատալոնական թիմի հետ ՝ FIFA-ի աշխարհի առաջնության երկու գավաթ: 2012 թ-ին նա Բարսելոնա ֆուտբոլային ակումբի և երկրի պատմության ընթացքում ռեկորդ է սահմանել` խփելով 86 գոլ:
Բարսելոնան այս կապակցությամբ մեկնաբանություններ չի արել:
Tags: Լիոնել Մեսի
