Ավստրալիացի կինը ցանկանում է դառնալ աշխարհի առաջին կինը, որ առանց շնաձկներից պաշտպանող վանդակի լողալով կանցնի Կուբայից մինչև Ֆլորիդա:
29-ամյա Քոլ ՄքՔարդելը երեկ սկսել է իր 166 կմ երկարությամբ ուղին:
Այդ ուղին 1997 թ-ին անցել էր կրկին ավստրիալիացի 22-ամյա մի կին, սակայն շնաձկներից պաշտպանող վանդակով: 2011թ-ին այդ հատվածը անցնելու չորս անհաջող փորձ է կատարվել առանց շնաձկներից պաշտպանող վանդակի:
29-ամյա լողորդուհին լրագրողներին հայտնել է, որ այս ուղևորությունը աշխարհի ամենադժվար լողային մարաթոնն է՝ դա համեմատելով աշխարհի ֆուտբոլի առաջնության գավաթ շահելու կամ աշխարհի ռեկորդ սահմանելու և Օլիմպիական մեդալ ստանալու հետ:
ՄքՔարդելը տարվա 50 շաբաթը անց է կացնում պարապելու վրա: Նա նաև ռեկորդ է սահմանել Լա Մանշի նեղուցը երկու անգամ լողալով անցնելու համար:
Կինը իր ամուսնու հետ ուսումնասիրել է նախկին անհաջող փորձերը և մտածել, թե ինչ կարող են անել, որ այդ ընթացքում չի արվել: Այդ փորձերը ուսումնասիրելուց հետո նրանք նաև դիմել են գիտնականների աջակցությանը՝ իրենց հաջողության հավանականությունը մեծացնելու համար:
Բացի դրանից կինը ջրի տակ շրջապատված կլինի էլեկտրամագնիսական դաշտով՝ շնաձկներին հեռու պահելու համար:
Նրա թիմը բաղկացած է 50 ամերիկացի գիտնականներից, որոնք բոլորն էլ Գոլֆ Սթրիմի մասնագետներ են և կուսումնասիրեն դեպի Ատլանտյան օվկիանոս հոսող ջրի հոսանքը և դրա կայուն փոփոխությունները:
