116 տարեկան հասակում մահացել է 19-րդ դարում ծնված աշխարհի վերջին մարդը:
1897 թ-ի ապրիլի 19-ին ծնված Յիրոմոն Կիմուրան ոչ միայն աշխարհի ամենածեր մարդն էր, այլև աշխարհում երբևէ ամենաերկար ապրած մարդը:
Նախկին փոստատարը մահացել է Ճապոնիայում գտնվող հիվանդանոցներից մեկում, որտեղ նա բուժվում էր թոքերի բորբոքման դեմ:
Կիրուման Գինեսի ռեկորդների գրքում գրանցվել էր, որպես աշխարհում ամենաերկար ապրած և պատմության ընթացքում երբևէ ապրած ամենամեծահասակ մարդ:
Ըստ Գինեսի ռեկորդների գրքի՝ Կիմուրան մարդկության պատմության մեջ առաջին մարդն է, որ ապրել է մինչև 116 տարի:
Ճապոնական լրատվամիջոցների համաձայն՝ նա ունի յոթ երեխա, 14 թոռ, 25 ծոռ և 15 ծոռան երեխա:
Աշխարհի ամենամեծահասակ կենդանի մարդու տիտղոսը այժմ անցել է ևս ճապոնացի 115-ամյա Միսաո Օկավային:
Կիտանգո քաղաքի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ Կիմուրայի հուղարկավորությունը տեղի կունենա ուրբաթ օրը:
Քաղաքի քաղաքապետը հայտնել է, որ Կիմուրան միշտ կլինի իրենց քաղաքի, երկրի և աշխարհի գանձը:
Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ Կիմուրան օրը երեք անգամ ճաշել է, որի ընթացքում օգտագործել է բրինձ, դդում և քաղցր կարտոֆիլ:
Նա չի ծխել և թեթև է սնվել:
Նա իր 116-րդ տարեդարձը ապրիլի 19-ին նշել է՝ դիտելով Ճապոնիայի վարչապետի ուղարկած շնորհավորական վիդիո հոլովակը:
