Դեսպան Եգանյանի հանդիպումը Կանադայի Սենատի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահի հետ

                    240.Ambassador Yeganian's meeting with the Chair of the committee of Foreign Affairs and International Trade  23.04.2013      Ապրիլի 22-ին Կանադայում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպեց Կանադայի Սենատի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Ռեյնել Անդրեյչուկին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հայ-կանադական քաղաքական, տնտեսական եւ մշակութային փոխհարաբերություններին վերաբերող հարցեր:

Դեսպան Եգանյանը եւ սենատոր Անդրեյչուկը զրուցեցին Հարավային Կովկասի տարածաշրջանային հիմնահարցերի շուրջ, որի շրջանակներում ՀՀ դեսպանը ներկայացրեց ԼՂՀ հիմնահարցի կարգավորմանն ուղղված Հայաստանի և միջազգային հանրության կողմից կատարվող քայլերը: Դեսպանը կարեւորեց Կանադայի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Կողմերը անդրադարձան նաեւ հայ-թուրքական հարաբերություններին: ՀՀ դեսպանը մանրամասնորեն ներկայացրեց Հայաստանի նախագահի կողմից նախաձեռնված հարաբերությունների կարգավորման փորձը եւ ձեռք բերված պայմանավորվածություններից թուրքական կողմի նահանջը: Կողմերը կարեւորեցին Կանադայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը:

Tags: