ԱՄՆ նախկին-նախագահ Ջորջ Բուշ-ավագը, որի 89 տարին լրացավ հունիսի 12-ին, անսովոր նվեր ստացավ.հազարավոր մարդիկ նրա համար համացանցում տեղադրեցին լուսանկաներ, որոնցում իրենք գույնզգույն գուլպաներ են հագել:
Հայտնի է, որ վերջին 41 տարին ԱՄՆ նախագահը հատուկ սեր ունի ինքնատիպ գույնզգույն գուլպաների հանդեպ.” Նա հաճախ է սկսել նման գուլպաներով հայտնվել տարբեր միջոցառումներում` այդ թվում նաև պաշտոնական: Օրինակ` 2012-ին Սպիտակ տանն իր որդու դիմանկարի ներկայացման հանդիսության ժամանակ, նա հայտնվել էր կարմիր-սպիտակ-կապույտ գծավոր գուլպաներով, իսկ 2013-ին` Ջորջ Բուշ կրտսերի` Դալլասում նախագահական կենտրոնի բացմանը նա ներկայացել էր մոխրագույն կոստյումով, կարմիր փողկապով ու վառ վարդագույն գուլպաներով:
Հոբելյարին անսովոր նվեր անելու գաղափարը ծագեց Ջորջ-Բուշ-ավագի անվան հիմնադրամի աշխատակիցների գլխում.”Միացեք մեզ ու ողջունեք նախագահ Բուշին ծննդյան օրվա առթիվ` լուսանկարվելով ամենագունեղ ու անսովոր գուլպաներով, ինչպիսիք կունենաք, ապա դրանք տեղադրեք համացանցում”,ասվում էր հիմնադրամի կայքում:
Կոչին արձագանքեցին շատ հայտնի քաղաքական դեմքեր ու ոչ միայն Հանրապետական կուսակցությունից:
Բուշին շնորհավորեցին հազարավոր ամերիկացիներ.”Շնորհավոր, պարոն նախագահ: Ասենք “ոչ” ձանձրալի գուլպաներին”, գրել է նրանցից մեկն ու իր կապույտ-նարնջագույն կիսագուլպաներով ու խիստ ոճի կոշիկներով լուսանկարը տեղադրել:
2012-ի վերջին Ջորջ Բուշ-ավագը բրոնխիտի բարդության հետևանքով գրեթե 2 ամիս է անցկացրել հիվանդանոցում: Նա տառապում է Պարկինսոնի հիվանդությամբ ու ստիպված է տեղաշարժվել հաշմասայլով: Մինչդեռ, նա իր 75,80 և 85 –ամյակները նշել է պարաշյուտով թռիչքով, որոնք նա կատարել է տանդեմում, պրոֆեսիոնալների հսկողությամբ:
Այս անգամ նա իր ծնունդը նշել է Քեննեբանկպորտ քաղաքում, որտեղ կնոջ հետ սովորաբար անց է կացնում ամառը:
Tags: Բուշ