3 տարի կորսետով` բարակ մեջք ունենալու համար

Snimok_ekrana_2013-06-10_v_13.46.16Գերմանիայի 24-ամյա բնակչուհին ինքն իրեն դատապարտել է 3 տարվա տառապանքի` համաշխարհային ռեկորդ սահմանելու ու աշխարհում ամենանեղ գոտկատեղի տերը ճանաչվելու համար:

Բեռլինցի 24-ամյա Միշել Կոբկեն գեղեցկության իր իդեալին մոտենալու նպատակով արմատական միջոցների է դիմել.նա 3 տարի վրայից չի հանել նեղ կորսետը: Գերմանուհին խոստովանել է, որ ողջ կյանքում դժգոհ է եղել իր կազմվածքից: Իսկ այն միտքը, որ  իր կողքին բազում բարակիրան աղջիկներ կան` հանգիստ չէր տալիս: Վերջապես նա որոշեց իրեն մշտական տանջանքների ենթարկել` ցանկանալով  ազատվել բարդույթներից:

“Ես կտրականապես դեմ էի սննդակարգերին, քանի որ գիտեի` դրանք ցանկալի արդյունքի չեն հանգեցնի: Հարազատներս համոզում էին, թե ես պետք է հպարտանամ իմ 64 սմ-անոց գոտկատեղով, իսկ ես նայում էի հայելու մեջ ու լալիս”:

2Ի վերջո, նա իրեն բանտարկեց նեղ կորսետի մեջ: Նա այնքան էր սովորել դրան, որ անգամ հագից չէր հանում այն  նույնիսկ քնելիս:

3 տարում Միշելի գոտկատեղը 64 սմ-ից հասավ 40-ի: Ուսանողուհու խոսքով, իրեն հանգիստ չեն տալիս ամերիկուհի Կետի Յունգի փառքը (Գիննեսի ռեկորդակիր, որի գոտկատեղի շրջագիծը 38,1 սմ է):

“Ինչ էլ ասելու լիեն, միևնույն է, ես կարծում եմ, որ իդեալական կառուցվածք ունեմ:  Ես ինձ ավելի ինքնավստահ եմ զգում ու նույնիսկ սկսել եմ սիրել իմ մարմինը:Ես լրջորեն մտածում եմ Քեթի ռեկորդն անցնելու մասին: Հավատացեք, դուք դեռ իմ մասին կլսեք”:

Երբ Միշել Կոբկեի լուսանկարը հայտնվեց ողջ աշխարհի թերթերում, բժիշկներն ահազանգ հնչեցրին: Նրանց խոսքով, նման միջոցը լուրջ հետևանքներով է հղի: Մասնագետները վստահեցնում են, որ կորսետի երկարատև կրումը կարող է նաև սրտային հիվանդություններ առաջացնել:

 

Tags: