Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն սիրիացի փախստականների կարիքների համար 10 մլն դոլար հատկացնելու որոշում է կայացրել: Ճապոնիայի իշխանությունները պլանավորում են նաև Հորդանանին ցածր տոկոսով 100 մլն վարկ տրամադրել, քանի որ այդ երկիրը իր տարածքում տեղ է տվել զգալի թվով սիրիացի փախստականների:
Վարչապետը օգնություն հատկացնելու վերաբերյալ համապատասխան հայտարարություն կանի Հյուսիսային Իռլանդիայում հաջորդ շաբաթ կայանալիք “մեծ ութնյակի” գագաթնաժողովում: ԱՄՆ իշխանությունները նույնպես դիտարկում են սիրիացի ապստամբներին օգնությունն ավելացնելու հնարավորությունները:
Բարաք Օբամայի ադմինիստրացիան մտահոգված է Ասադի վարչակարգի արագ առաջխաղացմամբ ու հնարավոր է, որ զենք ու ռազմական ավիացիա ուղարկի Սիրիա` երկրի անթռիչք գոտին ապահովելու նպատակով:
Tags: ճապոնիա