Իսպանիայի իշխանությունները հայտարարել են շների կատաղություն հիվանդության վտանգի մասին: Օրերս մի շուն կծել է 5 մարդու, ախտորոշմամբ հայտնաբերվել է կատաղության վարակ:
Նման դեպք Իսպանիայում չէր եղել 1978-ից: Տոլեդոյի մոտ կատաղած շունը կծել է 4 երեխայի ու մեկ հասուն մարդու: Տուժածները հոսպիտալացվել են, շունը` սպանվել:
Ինչպես հայտնել է Իսպանիայի առողջապահության նախարարությունը, կատաղած շների ու մարդու հանդիպման հավանականությունն այս պահին շատ քիչ է: Վտանգի նախազգուշացումը կշարունակվի կես տարի այն տարածքում, որտեղ սատկացվել է կատաղած շունը:
Tags: կատաղություն
