ԱՄՆ-ում մեկ օրում 2 մարդ են մահապատժի ենթարկել

Վան ՊոյկՀունիսի 12-ին Ֆլորիդայում ու Տեխասում երկու մահապատիժ է ի կատար ածվել: Երկու դատապարտյալներին էլ մահացու ներարկում են կատարել:

Ֆլորիդայում 58-ամյա Ուիլյամ վան Պոյկին մահվան են դատապարտել 1987-ին բանտային պահակին սպանելու համար: Վան Պոյկն ու  նրա բանտակից  Ֆրանկ Վալդեսը փորձել էին ազատավել բանտից`  բանտային ֆորգոնն առևանգելով,սակայն  դրան խանգարել էր բանտային պահակը, որը մեքենայի բանալիները նետել էր թփերի մեջ: Քաշքշուկի ժամանակ պահակը սպանվեց, իսկ բանտարկյալները փորձեցին փախչել, սակայն բռնվեցին:

Կալանավայրում վան Պոյկը 3 գիրք գրեց ու սեփական բլոգն էր վարում:

Տեխասում մահապատժի ենթարկվեց Էլրոյ Չեսթերը, որը 1998-ին 5 մարդ էր սպանել, Դատարանը նրան մեղավոր էր ճանաչել նաև 3 բռնաբարությունների, թալանի գործով:

Տեխասն արդեն մի քանի տարի է, ինչ առաջատար է մահապատիժների առումով: Իսկ Ֆլորիդան նույն ցուցանիշով 4-րդ տեղում է` Վիրջինիայից ու Օկլահոմայից հետո: Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներում ԱՄՆ-ը միակ երկիրն է, ուր մինչ օրս պահպանվում է մահապատիժը: 2012-ին ԱՄՆ-ում 43 մահապատիժ է ի կատար ածվել:

 

Tags: