ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ վերջին շրջանի աղմկահարույց այն խնդրին, որ, ըստ վարչապետի, իր անվան տակ ինչ-որ մեկը Կիպրոսի օվշորային գոտում սեփականություն է գրանցել:
Ըստ Մհեր Շահգելդյանի` եթե վարչապետը նման կերպ է մեկնաբանում փաստը, ապա դա նրա կարծիքն է, բայց հարցը ամեն դեպքում պետք է մտնի իրավական հարթություն: «Նախ պետք է իրավական տեսանկյունից հասկանալ` իրո՞ք օվշորային գոտում կարելի է ցանկացած մեկի անունով գործարք կատարել: Եթե այո, ապա մեր օրենսդրությունը պետք է լուրջ փոփոխություններ կրի` համաշխարհային փորձին համահունչ», – ասաց Մհեր Շահգելդյանը:
