Մոսկվայում առաջարկում են անվադողերից ճանապարհ կառուցել

51b8d7c8-a53a-bd71-a53a-bd7e73a186e0.photo.0“Ռոսնանո” ընկերությունն առաջարկում է մոսկովյան ճանապարհներին ասֆալտ փռել, որը մասամբ պատրաստված կլինի վերամշակված ավտոդողերից: Այդ տեխնոլոգիան կարող է կիրառվել “Ինովացիոն ճանապարհ” ծրագրի շրջանակներում ու փորձարկվի Պյատնիցկի փողոցում:

Ենթադրվում է, որ հին անվադողերը կմանրացվեն ռետինե փշուրի աստիճան, ապա կվերածեն մանրա- ու նանոխճային կառուցվածքով ակտիվ ռետինափոշու, որն ասֆալտը կդարձնի դիմացկուն ու կծառայի շատ երկար: Այն 1,5 անգամ ավելի քիչ հարկ կլինի նորոգել, վստահեցնում է   “Ռոսնանո”-ն:

Ավտոճանապարհային նյութերի ամբիոնի դոցենտ Յուրի Վասիլևը ենթադրում է, որ  սա հեռանկարային տեխնոլոգիա է:” Ռուսաստանում բիտումը ցածրորակ է: Այն  ինչպես շատ բարձր, այնպես էլ շատ ցածր ջերմաստիճանը վատ է տանում: Ռետինափշուրը թույլ կտա փոքր ինչ վիճակը բարելավել, չնայած մաշվելուց  պաշտպանված չէ: Բացի այդ,  հին անվադողերը պետք է  ինչ որ տեղ օգտագործել, ու լավ կլինի, որ  դրանք օգուտ տան”,ասում է փորձագետը:

Ռետինափշուրներով ճանապարհածածկի`“Ունիռեմայի” 1 կգ-ն արժե 120 ռուբլի:

Պյատնիցկու փողոցում “Ինովացիոն ճանապարհի” շինարարության ժամանակ 80 նոր տեխնոլոգիա կկիրառվի”.օրինակ`”զեբրի” վրա պետք է լազերային  3D հետիոտներ լինեն, ճանապարհի երկայնքով` տեսալուսանցույցներ, երթևեկելի մասում` աղմկաշերտեր ու թարթող լուսադիոդային լամպեր տեղադրվեմ: Նախագիծը կիրականացվի 2014-ին:

Tags: