Վերանորոգվում են բազմաբնակարան շենքերի մուտքերն ու տանիքները

002 (2)Քաղաքապետարան – վարչական շրջան – համատիրություն համատեղ ծրագրի շրջանակում մայրաքաղաքի վարչական շրջաններում լայն թափով շարունակվում են բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի ու հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքները: Տարեկան ծրագրով նախատեսված 1105  մուտքերից շուրջ 690-ում վերանորոգման աշխատանքներն արդեն  ավարտվել են:

Ծավալային առումով աշխատանքները զգալի են նաև բազմաբնակարան շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգման մասով: Նախատեսված 68387 քմ հարթ տանիքներից 32387 քմ-ն արդեն բարեկարգվել ու պատվել է իզոգամով: Ծրագրի համաձայն, փոխվում են նաև թեք տանիքների ազբոշիֆերները և թիթեղները: 48550 քմ թեք տանիքներից 11578-ն արդեն վերանորոգված է:

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ կատարած աշխատանքների որակը վերահսկելու նպատակով վարչական շրջաններում պարբերաբար կատարվում են ստուգայցեր և հայտնաբերված թերությունները տեղում վերացվում են:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

ևհասարակայնության հետ կապերի վարչություն