Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին շահագործման կհանձնվի 2014թ. վերջին

2Հայտնի է դարձել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շահագործման հանձնվելու ժամկետը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “1նյուզ” կայքը, “Ադրբեջանի երկաթուղիներ” փակ բաժնետիրական ընկերության նախագահի տեղակալ Գուրբան Նազիրովն այսօր`հունվարի 13-ին, ադրբեջանցի լրագրողներին հայտնել է, որ երկաթուղին ամբողջությամբ շահագործման է հանձնվելու 2014թ-ի վերջին:

Նախագծի շրջանակում կառուցվում է 98 կմ երկարություն ունեցող երկաթգիծ, որը սկսվում է Թուրքիայի Կարս քաղաքից և ավարտվում վրացական Ախալքալաքում,որի 68 կմ-ը անցնելու է Թուրքիայի տարածքով, մնացած 30 կմ-ը՝ Վրաստանի:

Ծրագրի շրջանակում նաև վերակառուցվելու և վերաշահագործվելու է Ախալքալաք-Մարաբդա-Թբիլիսի երկաթգիծը, ինչպես նաև Ախալքալաք քաղաքում գնացքների անցակետ է կառուցվելու:

Սպասվում է, որ երկաթուղին տարեկան փոխադրելու է 30 մլն տոննա բեռներ:

Tags: