ԱՄՆ նախագահը որոշել է սիրիական ընդդիմությանը զենք մատակարարել:Ազգային անվտանգության գծով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսի խոսքով, հատկապես ինչ զենք է նրանց մատակարարվելու` առաջիկա շաբաթ նախագահ Օբաման կքննարկի կոնգրեսի հետ:
Պաշտոնյան նշել է, որ անթռիչք գոտու մասին առայժմ խոսք չի գնում, քանի որ դա ամերիկյան բյուջեի վրա շատ թանկ կնստի: Ամերիկյան կողմի դիրքորոշման փոփոխման պատճառը այն տեղեկություններն են, որ իբր նախագահ Ասադը քիմիական զենք է կիրառել: Օբամայի որոշումը պաշտպանում են նույնիսկ նրա քաղաքական հակառակորդները:
Օբամայի ադմինիստրացիան հայտնել է, որ անհերքելի ապացույցներ ունեն այն մասին, որ կառավարական զորքերն այնուամենայնիվ գրոհայինների դեմ քիմիական զենք են կիրառել:
Ներկայում դեմոկրատ Օբաման գործում է իր նախկին մրցակից հանրապետական Մաքքեյնի հետ:Վերջինիս խոսքով, ընդդիմությունը դատապարված է, եթե Վաշինգտոնը չօգնի. անհրաժեշտ է զենքով ապահովել, անթռիչք գոտի ստեղծել, իսկ կառավարական զորքերի դեմ կիրառել հրթիռներ:
Tags: ԱՄՆ