Եվրախորհրդարանը թուրքական կառավարությանը քննադատող որոշում է ընդունել

parlamentՍտամբուլի «Գեզի» այգու համար ցույցերին ոստիկանության կոշտ միջամտության և թուրքական կառավարության դիրքորոշման հարցը քննարկելու համար Եվրախորհրդարանը «Իրավիճակը Թուրքիայում» թեմայով երեկ նիստ է անցկացրել, որի ժամանակ ընդունված որոշումն այսօր ձայների մեծամասնությամբ հաստատվել է: «Դատապարտման» որոշմամբ քննադատության է ենթարկվում Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը: Վերջինս այսօր հայտարարել է, որ չի ճանաչում Եվրախորհրդարանի ընդունած որոշումը:

«Ռադիկալը» հաղորդում է, որ Եվրամիությունը իր որոշմամբ թուրքական կառավարությունից պահանջել է «Հարգել թուրք հասարակության բազմազանությունն ու մեծամասնությունը և պահպանել աշխարհիկ կենսակերպը»: Որոշման մեջ անդրադարձ է կատարվում նաև Թուրքիայում մամուլի ազատության հարցին: Էրդողանի կառավարությանը կոչ է արվում նոր օրենք նախապատրաստել մեդիա ոլորտի համար: Եվրախորհրդարանը պահանջել է նաև, որպեսզի քաղաքային և տարածաշրջանային մակարդակով զարգացման նախագծեր իրականացնելիս իշխանությունները հաշվի առնել նաև ժողովրդի կարծիքը:

Tags: