Ադրբեջանի Միլի մեջլիսի (խորհրդարան) պատգամավոր Այդին Միրզազադեն հանդես է եկել երկրում հայոց լեզվի ֆակուլտետ հիմնելու առաջարկով:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական “Հաքքին” կայքը` հղում կատարելով “Վիրտուալազ” կայքին, պատգամավորը նման առաջարկով հանդես է եկել երեկ` Միլի մեջլիսի նիստի ժամանակ:
“Ներկայում պատերազմը միայն ռազմաճակատում չէ, տեղեկատվական-գաղափարական պատերազմ էլ է ընթանում: Հայաստանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Ուստի այդ ամենի դեմ պայքարելու համար այլ լեզուների հետ զուգահեռ անհրաժեշտ է նաև հայերեն սովորել: Օկուպացված հողերն ազատագրելուց հետո ակնկալվում է, որ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն: Այդ պատճառով էլ խելամիտ կլինի Ադրբեջանում հայոց լեզվի ֆակուլտետ բացել”,- հայտարարել է պատգամավորը:
Tags: թուրքիա
