“Մենք կվերադարձնենք մեր հողերը”. Ադրբեջանի նախագահի հավանական թեկնածու Իբրահիմբեկով

Ðóñòàì Èáðàãèìáåêîâ íà ïðåññ-êîíôåðåíöèè ÷ëåíîâ Ñîþçà êèíåìàòîãðàôèñòîâ ÐÔԱդրբեջանցի հայտնի կինոդրամատուրգ, Ադրբեջանի ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի (Ազգային խորհուրդ) նախագահ Ռուստամ Իբրահիմբեկովը “ԲիԲիՍի” հեռուստառադիոկորպորացիայի ադրբեջանական ծառայությանը հարցազրույց է տվել: Վերջինս այդ հարցազրույցի ժամանակ ի թիվս այլ հարցերի անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտությանը:

“Ղարաբաղյան հակամարտությունը լուրջ խնդիր է: Մենք կվերադարձնենք մեր հողերը և մեր ժողովրդին: Այնտեղ ապրած և ապրող ադրբեջանցիներն ու հայերը Ադրբեջանի քաղաքացիներ են”,- հայտարարել է Իբրահիմբեկովը, հաղորդում է ադրբեջանական “Հաքքին” կայքը:

Ադրբեջանի նախագահի հավանական թեկնածու Իբրահիմբեկովը հայտարարել է, որ ԼՂ-ում ապրողները ունենալու են հավասար իրավունքներ`անկախ ազգային պատկանելության:

“Եթե այնտեղ (Լեռնային Ղարաբաղում) բնակվողները իմանան, որ ապրելու են ժողովրդավարական երկրում, որտեղ բացակայում է կոռուպցիան, ապա հավատացեք՝ դա մեծապես կնպաստի հակամարտության կարգավորմանը”,-նշել է կինոդրամատուրգը:

Հիշեցնենք, որ Ռուստամ Իբրահիմբեկովը ընտրվել է ադրբեջանական Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի (Ազգային խորհուրդ) նախագահ: Հունիսի 7-ին` ադրբեջանական ընդդիմադիր ուժերը միավորող Ազգային խորհրդի հիմնադիր ժողովի ժամանակ, մասնակիցները բացարձակ մեծամասնությամբ պաշտպանել են կինոդրամատուրգի թեկնածությունը: Ժողովի ժամանակ նաև հաստատվել է Խորհրդի կանոնադրությունը, ընդունվել է հռչակագիր: Ըստ հռչակագրի` Խորհրդի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունը լինելու է Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը՝ “Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա”:

Tags: