Եվրախորհրդարանը hունիսի 13-ին ադրբեջանական ընդդիմադիր “Հանրապետական այլընտրանք” (REAL) շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի ձերբակալության վերաբերյալ բանաձև է ընդունել, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը:
Եվրախոհրդարանի պատգամավորները խոտորեն քննադատել են Մամեդովի ձերբակալությունը՝ Ադրբեջանի իշխանություններին կոչ անելով ապահովել նրան ներկայացված մեղադրանքների անհապաղ, արդար, թափանցիկ և անկախ հետաքննություն: Բացի այդ Բաքվին կոչ է արվել հարգել մամուլի և ԶԼՄ-ների ազատությունը՝ ապահովելով ու հարգելով նաև քաղաքացիների ազատ արտահայտման և հավաքների անցկացման իրավունքի իրացումը:
Մամեդովը ձերբակալվել է 2013թ. հունվարի 23-24-ը Ադրբեջանի Իսմայիլի քաղաքում անկարգությունների կազմակերպման մեղադրանքով: Նրան սպառնում էր մինչև 7 տարվա ազատազրկում: Ձերբակալությունից օրեր անց Հանրապետական այլընտրանք շարժմումը հայտարարեց, որ 2013թ. հոկտեմբերին կայանալիք նախագահակահական ընտրություններում առաջադրելու է Մամեդովի թեկնածությունը: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) սկսել է Իլգար Մամեդովի գործի ուսումնասիրությունը: Նրա իրավունքների բազմաթիվ խախտումների մասին հայցը դատարան է ներկայացվել փետրվարին:
Tags: Եվրախորհրդարան
