Նյուարք քաղաքի բնակիչը մտադիր է դատական կարգով իրեն անհարմարություն պատճառած բժշկական սխալի համար փոխհատուցում ստանալ:
Հունիսի 12-ին Նյու-Քասլի Գերագույն դատարանում կայացավ 44-ամյա Դենիել Մեթսգարի գործով առաջին լսումը: Նա 2009-ին ուրոլոգիական վիրահատություն է տարել. սեռական օրգանի մեջ հատուկ իմպլանտներ են տեղադրել` լիարժեք ֆունկցիայի համար:
Վիրահատությունից անմիջապես հետո, հիվանդի մոտ մշտական էրեկցիայի վիճակ է սկսվել, որը 8 ամիս չի մարել: Այդ վիճակը ցնցված հիվանդին բարոյական ու ֆիզիկական տառապանք է պատճառել:
Դրանով բժշկական սխալի հետևանքները չեն վերջացել: Ի սարսափ Դենիելի, որոշ ժամանակ անց, մեծացել է նաև ամորձին: Վիրահատությունից հետո օրգանիզմում կուտակված հեղուկի պատճառով այն վոլեյբոլի գնդակի չափսի է դարձել:
“Ես չէի կարողանում հեծանիվ քշել, անգամ` թերթ կարդալ` էրեկցիան խանգարում էր: Ընտանեկան միջոցառումները վերածվեցին պրոբլեմի: Իմ “առանձնահատկությունը” խանգարում էր պարերով զբաղվել ու ստիպում կարմրել պարընկերոջ առջև”:
Տուժածի փաստաբան Մայքլ Հայդեն վստահեցնում է, որ դրա իմպլանտի սխալ տեղադրման հետևանքով ոչ ճիշտ աշխատանքն է: Նման եզրահանգման են եկել Դենիելին ուսումնասիրած բազմաթիվ մասնագետներ:
Վիրաբույժ Թոմաս Դիսպերիտոն իրեն մեղավ որ չի ճանաչում :Նա ասել է, որ ամեն ինչ կատարվել է ինչպես հարկն է ու հիվանդն էլ նախազգուշացվել է հնարավոր ռիսկերի ու հետևանքների մասին:
“Ցավոք բժշկական պրակտիկայում լինում են դեպքեր, երբ անսպասելի հետևանքներ են առաջանում առանց որևիցե մեկի մեղքի”,կարծում է վիրաբույժի փաստաբանը: Բժիշկը վստահեցնում է, որ Դենիելի իմպլանտները պետք է հեռացվեին 4 ամիս անց, սակայն հիվանդը դա չի արել:
Իսկ հիվանդը տեղեկացրել է, որ իմպլանտները ժամանակին չի հեռացրել ավարտված ապահովագրության պատճառով: Ընտանիքը 10 հազար դոլար չի ունեցել կրկնակի վիրահատության համար:
Նրան երկրորդ վիրահատությունը կատարվեց միայն այն ժամանակ, երբ մարմնի մեջ տեղադրված իմպլանտը ծակեց սեռական օրգանն ու արյունահոսության պատճառ դարձավ:
Դատարանի միջոցով տուժածը նյութական փոխհատուցում է ցանկանում ստանալ իրեն պատճառված ֆիզիկական վնասի համար: Չէ որ վիրահատության հետևանքների պատճառով նրա սեռական օրգանը ոչ միայն կարճացել է, այլև էականորեն կորցրել զգայնությունը:
Tags: վիրահատություն
