Պատահարներ

1369758454_tashirՎտանգը չեզոքացվել է

Հունիսի 13-ին, ժամը 11.39-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Արթիկի Շինարարների 9 շենքի տանիքից երկաթյա կառուցատարր է կախված, առկա է անկման վտանգ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ–փրկարարներն ապամոնտաժել են երկաթյա կառուցատարրը և տեղափոխել ան­վտանգ տարածք:

Կամրջակը քանդվել է

Հունիսի 13-ին, ժամը 18.18-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիրի «Զարիա» թաղամասում գետի վարարումից կամուրջ է քանդվել:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատ:

Պարզվել է, որ հորդառատ անձրևի հետևանքով Տաշիր գետի վտակի վրայով անցնող հետիոտնի համար նախատեսված կամրջակը (երկարություն` 10 մ, լայնություն` 8 մ) քանդվել է: Զոհեր և տուժածներ չկան:

Այրվել է ավտոմեքենա. կա տուժած

Հունիսի 13-ին, ժամը 18.34-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի Գործարանային 1 շենքի մոտ այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկենլ մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18.45-ին, մարվել`  18.58-ին:

Այրվել է «Ֆոլքսվագեն Պասատ» մակնիշի 18 ՍՕ 918 պ/հ ավտոմեքենան` մասամբ:

Ավտոմեքենայի վարորդ` 1975 թ. ծնված Վարդան Հակոբյանը, տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է:

 Մեքենան շրջվել է

Հունիսի 13-ին, ժամը 22.45-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Գեղադիր – Հացավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Միթցուբիշի Պաջերո» մակնիշի 34 SD 985 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանպարհի երթևեկելի մասից և կողաշրջվել:

Նախնական տվյալներով` տուժել է վարորդը (անձը պարզված չէ)։ Վերջինս տեղի ուժերով տեղափոխվել է հի­վան­դանոց:

Փրկարար ծառայության փոխգնդապետ Ոսկանյանի և տեղի բնակիչների ուժերով ավտոմեքենան հոսանքազրկվել է և դուրս բերվել երթևեկելի հատված:

 

Tags: