Բրազիլիայի խոշորագույն քաղաքներում` Սան Պաուլուում, Ռիո դե Ժանեյրոյում տեղաբնակները բողոքի ակցիա են կազմակերպել հասարակական տրանսպորտով երթևեկության գների բարձրացման դեմ, որոնք ավելացել են միջինը 20%-ով:Ներկայում Սան-Պաուլուում ավտոբուսի տոմսն արժե 3,2, Ռիո դե Ժանեյրոյում` 2,95 ռեալ (2,14 ռեալը համարժեք է 1 դոլարին): Ցուցարարները դուրս են եկել փողոց ու սկսել ջարդել ավտոբուսները, դրանով խցանում առաջացնելով մայրուղիների վրա: Նրանց ցրելու նպատակով ոստիկանները ռետինե մահակներ ու արցունքաբեր գազ են կիրառել:
Վերջին տվյալներով, ոստիկանները ձերբակալել են 60 ցուցարարի: Ընդհանուր թվով 85 ավտոբուս է վնասվել, իսկ Ռիո դե ժանեյրոյում կոտրել են նաև ցուցափեղկեր ու լուսամուտներ:
Սան Պուլուի քաղաքապետը հայտնել է, որ վանդալիզմին մասնակցել են “քիչ թվով, սակայն ագրեսիվ տրամադրությամբ խմբավորումներ”: Իսկ Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետը վստահ է, որ բողոքը քաղաքականացված բնույթ է կրում: Ընդ որում, 2 քաղաքներում էլ չեն պատրաստվում երթևեկության տոմսերի գներն իջեցնել:
